ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Բելգորոդի մարզի բնակիչ է զոհվել իր մեքենայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին Telegram-ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի զինված ուժերի դրոնը Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Նովոստրոեվկա-Վտորայա գյուղի շրջանում հարվածել է ընթացքի մեջ գտնվող մեքենային։ Ցավոք, մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։ Ստացած վերքերից տղամարդը մահացել է տեղում»,- գրել է նա։
Մարզպետը ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին և մերձավորներին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ժամը 7:00-ից մինչև 8:30-ն ՀՕՊ համակարգերը Բելգորոդի մարզի տարածքում խոցել են 9 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Ուկրաինայի զինված ուժերը գրեթե ամեն օր փորձում են անօդաչուներով հարձակվել Ռուսաստանի սահմանամերձ և կենտրոնական շրջանների օբյեկտների վրա։ ՀՕՊ համակարգերը ոչնչացնում են ԱԹՍ-ների մեծ մասը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ստիպված է անվտանգության գոտի ստեղծել՝ խաղաղ բնակիչներին գնդակոծություններից պաշտպանելու համար: