Ավտովթար Գեղարքունիքում․ 7 տուժածներից 3-ը երեխաներ են

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 7 հոգի, որից 3-ը երեխաներ են, վիրավորում են ստացել, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 17:20-ի սահմաններում Honda CR-V մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել Սևանա թերակղզու հարևանությամբ գտնվող տարածքում:
Վիրավորում ստացածները տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: