Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հիմք է դրել կայուն տնտեսական զարգացման համար, սակայն երկրին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել կապերը և ընդլայնել համագործակցության միջազգային ցանցը: ԲՐԻԿՍ–ը և ՇՀԿ–ն միավորող պետությունները, որոնք ներկայացնում են համաշխարհային տնտեսության զգալի մասը, կարող են դառնալ կարևոր ռազմավարական գործընկերներ Հայաստանի համար առևտրի, ներդրումների, կրթության և նորարարության ոլորտներում:
Համաժողովի խնդիրների, ԲՐԻԿՍ և ՇՀԿ երկրների հետ Հայաստանի և ԵԱՏՄ տնտեսական և հումանիտար կապերի զարգացման տարբերակների, համատեղ նախագծերի ներուժի մասին օգոստոսի 7-ին` ժամը 11.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն․
ԲՐԻԿՍ կենտրոնի տնօրեն Վիսենտե Բարիենտոսը (Բրազիլիա)։
«ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ»միջազգային համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մհեր Ավետիսյանը;
OBM հիմնադրամի գործադիր տնօրեն Օմար Էլ-Բարբարին (Եգիպտոս);
ԲՐԻԿՍ–ի բիզնես ինկուբատորի տնօրեն, ՇՀԿ անդամ պետությունների տեխնոլոգիաների փոխանցման չինական կենտրոնի տնօրենի խորհրդական Տատյանա Սելիվերսթովան (Ռուսաստան);
VMS վենչուրային ընկերության (Սաուդյան Արաբիա) բիզնեսի զարգացման գծով խորհրդատու Հասան Ջաբարտին:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։