ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) օլիմպիական խաղերի եզրափակիչում է։
Արթուր Ալեքսանյանը (97կգ) հաղթեց Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյո Կինդելանին
© Sputnik
Հունահռոմեական ոճի ըմբիշը 5։3 հաշվով հաղթեց Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյո Կինդելանին և կպայքարի օլիմպիական ոսկու համար։
Նշենք, որ Ալեքսանյանն ու Կինդելանը ուժերը չափել էին նաև 2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում, և Արթուրը վերջին վայրկյաններին պարտվել էր (3:3):
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում նա 9։0 հաշվով հաղթեց Կորեայի ներկայացուցիչ Սենջուն Կիմին, իսկ ¼ եզրափակիչում 9։5 հաշվով` Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին։
Եզրափակիչ գոտեմարտը տեղի կունենա վաղը` օգոստոսի 7–ին, ժամը 20։15–ին։