Արցախահայերի վերադարձի հարցում կա միջազգային աջակցություն, - հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարարը։ Վարդան Օսկանյանը վստահ է, որ եթե արցախահայերի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերվի, միանշանակ աջակցություն կստանա։ Վարդան Օսկանյանը, որը նաև գլխավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն, հանդիպումներ է ունեցել Մոսկվայում, Փարիզում, Բրյուսելում, Ժնևում, Բեռնում և Միացյալ Նահանգներում։
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում նա վստահեցրել է, որ կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է ապահովել Արցախի հայերի վերադարձն իրենց հայրենի տներ՝ միջազգային երաշխիքների ներքո: