Աշխարհը շուրչը պահած սպասում է, թե ինչ պատասխան կտա Իրանը Իսրայելին։ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, Իրանը հայտարարեց, որ Հանիեի արյան վրեժն իր պարտականությունն է համարում: Միացյալ Նահնագները իրանական պատասխանի ժամկետներ է նշում։ Իսրայելը պատրաստվում է հարվածին՝ չբացառելով, որ Իրանին զսպելու համար կարող է կանխարգելիչ հարված հասցնել։
Փորձագիտական համայնքը կանխատեսումներ չի անում, սակայն դատելով իրանական կողմի հռետորաբանությունից, եզրակացնում է, որ այս անգամ Իրանը շեշտը դնելու է հարձակման որակի ու բովանդակության վրա։
Իրան-Իսրայել լարված հարաբերությունների թեմայով Sputnik Արմենիան զրուցել է իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։