Զանգում են մարդկանց և տվյալներ հավաքագրում. Հայկական Կարմիր խաչը զգուշացնում է

Հայկական Կարմիր խաչի աշխատակից
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում հեռախոսազանգերի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայկական Կարմիր խաչը զգուշացնում է, որ ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով անձնական և բանկային տվյալներ հավաքագրում։ Տեղեկությունը հայտնում է Կարմիր խաչի գրասենյակի մամուլի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը` զգուշացնելով հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։
«Հակերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց»,– նշել է Հովհաննեսյանը։
ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք գույքահարկի տեղեկանք չեն ներկայացնի. ՆԳՆ
Նա ընդգծել է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։
Արցախից բռնի տեղահանվածների համար նախագծվել են բնակելի տներ. կոմիտե