ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. «Վայլդբերիզ» (Wildberries) ընկերությունն այսօրվանից կկոչվի «ՌՎԲ» ՍՊԸ։ Wildberries-ի և Ռուսաստանի արտաքին գովազդի խոշորագույն օպերատորի՝ Russ խմբի այս համատեղ ձեռնարկությունը իր վրա է վերցրել գործընկերների և հաճախորդների առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, ասվում է Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Փոփոխություններն ուժի մեջ են մտել օֆերտաներով, օգոստոսի 5-ին։ Նշվում է, որ գործընկերներն ու հաճախորդները նախապես տեղեկացվել են իրավաբանական անձի փոփոխության մասին, իսկ Wildberries-ի ամենօրյա աշխատանքում ոչինչ չի փոխվել՝ պատվերների առաքման, պահպանման և հանձնման բոլոր ծառայություններն իրականացվում են սովորական ռեժիմով:
«ՌՎԲ» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է Wildberries-ի և Ռուսաստանում արտաքին գովազդի խոշորագույն օպերատորի՝ Russ խմբի միավորման գործընթացի արդյունքում։
Հուլիսի սկզբին մարկետփլեյսն ու Russ-ը ստեղծեցին «ՌՎԲ» ՍՊԸ-ն: Դրա 65%-ը պատկանում է Wildberries-ին, իսկ 35%-ը՝ «Стинн» ընկերությանը, որը պատկանում է «Russ Outdoor»-ին, իսկ դրա գլխավոր տնօրեն Ռոբերտ Միրզոյանը հանդես է գալիս նաև որպես Russ խմբի գործադիր տնօրեն։