Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Օգնել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին. Զապորոժիեում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

Զապորոժիե
Շրջանի բնակիչը «զգայուն» տվյալներ է հավաքել և փոխանցել ուկրաինական կողմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ուժայինները Զապորոժիեի մարզում ձերբակալել են ՌԴ քաղաքացու, որը Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ահաբեկչություն էր ծրագրել շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի պաշտոնատար անձանց նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային վարչությանը:
Ձերբակալվածը Telegram և Threema ինտերնետ-մեսենջերների միջոցով «զգայուն» տեղեկություններ է հավաքել և փոխանցել ուկրաինական կողմին:
«Հետագայում Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հանձնարարությամբ ահաբեկիչների հանցակիցը ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրելու միջոցով ահաբեկչական գործողություն կատարելու փորձ է իրականացրել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նրա բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք (պայթուցիկ նյութը՝ տրոտիլ, հեքսոգեն) և դրա պատրաստման համար նախատեսված այլ բաղադրիչներ։ ՌԴ ԱԴԾ Զապորոժիեի մարզի վարչության քննչական բաժնում երկու քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ թիվ 275 հոդվածով, թիվ 30 հոդվածի 1-ին մասով, թիվ 205 հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և թիվ 223․1 հոդվածի 3-րդ մասով (ահաբեկչության իրականացում, պետական դավաճանություն)։
Զապորոժիեում ձերբակալել են Ուկրաինային ՌԴ ԶՈւ-ի մասին տվյալներ փոխանցած լրտեսին