ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ջրափրկարարները Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի տարածքում` Աղստև գետից դուրս են բերել տղամարդու դի, Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով` այսօր` ժամը 15․15-ին ահազանգ է ստացվել, որ գետի մեջ երկու եղբայրներ խեղդվում են։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։
«Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,–ասաց նա։
Դրանց մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։