ՀՀ ԱԳՆ-ն հարցմանը չի պատասխանել. բլոգեր Միկա Բադալյանը՝ Մոլդովայից արտաքսման մասին

Հայ բլոգերին Մոլդովայից արտաքսել են Երևանից ժամանելուց անմիջապես հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի պատասխանել «Եվրասիա» ՀԿ խորհրդի անդամ Միքայել Բադալյանի՝ Մոլդովայից արտաքսման վերաբերյալ հարցմանը:
«Ինչպես հայտնի է բոլորիդ, հուլիսի 26-ին ինձ՝ Հայաստանի քաղաքացուս, առանց բացատրության թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա։ Այս կապակցությամբ հարցում եմ ուղարկել անձամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ումից առայսօր որևէ պատասխան չեմ ստացել»,-տելեգրամյան ալիքում հայտնել Է Բադալյանը։
Երկրի ԱԳՆ-ն հենց այն կառույցն է, որը պատասխանատու է երրորդ երկրներում գտնվող իր քաղաքացիների իրավունքների համար, սակայն նախարարությունը ոչինչ չի ձեռնարկել և նույնիսկ չի պատասխանում նամակին, որը պաշտոնապես ուղարկվել է նրանց, նշել է նա:
«Զավեշտալի է, որ անգամ ՌԴ ԱԳՆ-ն է մեկնաբանել այս իրավիճակը, թեև ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, իսկ ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է լռել», - նկատել է Բադալյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ բլոգեր Միկա Բադալյանին Երևանից Քիշնև ժամանելուց անմիջապես հետո արտաքսել են երկրից: Նա մեկնել էր Մոլդովա՝ մասնակցելու «Եվրասիայի կամավորներ» ծրագրի շնորհանդեսին։