Երիտասարդները փոքր Վեդիի գարեջրատանը վիճել են, կրակոց է հնչել. կա վիրավոր

Նրանցից մեկը ստացել է կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում և թոքի վնասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հրաձգություն է տեղի ունեցել Խոր Վիրապի տարածքում։ Հայտնում է «Ժողովուրդ» թերթը։
Պարզվել է, որ Փոքր Վեդիի Հովհաննիսյան փողոցի գործող գարեջրատանը ծննդյան տարեդարձ է եղել, որտեղ մի խումբ երիտասարդներ վիճել են։ Ա.Կ-ն օդամղիչ ատրճանակով կրակել է Վ.Բ-ի կրծքավանդակին։
Թերթի տվյալներով` 33-ամյա Վ.Բ-ն ստացել է կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում և թոքի վնասում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։
Իրավապահները փնտրում են Ա.Կ-ին։