ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Փարիզի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հանձնվել և կշարունակի պայքարը մյուս օլիմպիական խաղերում։ Այս մասին Դավթյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ցավոք սրտի` էլի քիչ տարբերություն։ Նվաճեցի արծաթե մեդալ։ Շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք»,–գրել է նա։
Մարմնամարզիկը շնորհակալություն է հայտնել իր մարզիչներին, որոնք միշտ իր կողքին են։
Հիշեցնենք` երեկ` օգոստոսի 4–ին, Հայաստանին առաջին օլիմպիական մեդալը բերեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկ վարժությունում: Նա հավաքեց 14.966 միավոր ու զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: