Արտաշատի համայնքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորված է

Պաշտոնարատ անձը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է կալանավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Հաստատում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»,– ասացին հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունների համաձայն՝ կոռուպցիոն գործով 5 անձ է կալանավորվել։ Լուրեր են շրջանառվում, որ Արտաշատի համայնքապետարանի կալանավորված պաշտոնատար անձը Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի օգնականն է։