Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին այսօր նշում է 50-ամյակը։ Այդ առիթով Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնը տեսակամուրջ է հաստատել Մոսկվայի հետ։
Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է վերջերս «Ուրարտու» ակումբի հետ տեղի ունեցածը, երբ 4 ռուս ֆուբոլիսներին թույլ չտվեցին մեկնել Էստոնիա։ Լեգենդար դարպասապահի գնահատմամբ դա խտրականության դրսևորում էր, ինչը սպորտին հարիր չէ։
Բերեզովսկին անդրադարձել է նաև ֆուտբոլի դպրոց բացելու հեռանկարին։