Ռուսաստանիցները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան։ Այդ են վկայում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տվյալները։
Այս տարվա առաջին կիսամյակում ռուսաստանիցներն ավելի շատ են մեկնել Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա։ Մինչդեռ Հայաստան ռուսաստանցիների ուղևորությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 17%-ով:
Վիճակագրական տվյալները թեև վերաբերում են բոլոր նպատակներով այցերին, կարելի է ենթադրել, որ դրանց մեջ են նաև զբոսաշրջային հոսքերը։
Նվազե՞լ է արդյոք Ռուսաստանի զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ․ հարցն ուղղել ենք Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանին։