ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ոչ դիվանագիտական բառապաշար է օգտագործել: Այս մասին գրում է թե Times of Israel պարբերականը:
«Բայդենը հինգշաբթի անցկացված հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուին կոչ է արել «դադարեցնել անհեթեթությունները»,- ասվում է հրապարակման մեջ:
Հղում կատարելով «12 News» հեռուստաալիքի տեղեկատվությանը՝ պարբերականը գրում է, որ զայրույթի պոռթկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետը Սպիտակ տան ղեկավարին հայտնել Է ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին:
Նախօրեին Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կարծում է, որ անգամ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Իսրայելն ու պաղեստինյան շարժումը կկարողանան հրադադարի շուրջ համաձայնության հասնել:
Նշենք, որ հուլիսի 31-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի՝ թեհրանյան նստավայրի վրա իսրայելական հարվածի հետևանքով սպանվելու մասին։ Հանիան Թեհրան էր ժամանել Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: