Վեդիում շինանյութի խանութի պահեստ է այրվել

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր ժամը 03:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի մոտակայքում այրվում է շինանյութի խանութ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող շինանյութի խանութի պահեստային տարածքում (մոտ 300 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել՝ 07։24-ին: Այրվել է շինանյութի խանութի պահեստային տարածքը։
Վեդիում շինանյութի խանութի պահեստ է այրվել