Թուրքիայի իշխանությունը ռեկորդային 181 մլն դոլարով տուգանել է ծխախոտ արտադրող ընկերությանը

Լիրա
Այժմ տեսուչները ստուգում են Թուրքիայի ինը խոշոր քաղաքների ավելի քան 700 ոսկերչական խանութների եկամուտները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Թուրքական իշխանությունները ծխախոտ արտադրող ընկերությանը, հարկերը չվճարելու համար, տուգանել են ռեկորդային 6 միլիարդ լիրայով (ավելի քան 181 միլիոն դոլար): Տեղեկությունը հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։
Թուրքիայի ֆինանսների նախարարությունը լայնածավալ ստուգումներ է սկսել հարկերի վճարումից խուսափող ընկերություններին և խոշոր կորպորացիաներին հայտնաբերելու համար:
«Ֆինանսների նախարարության տեսուչները վերլուծել են ծխախոտ արտադրող ընկերություններից մեկի շահույթը և գույքագրում իրականացրել։ Մասնագետները նաև ուսումնասիրել են ձեռնարկության կողմից բնական գազի, ծխախոտի և ծխախոտի ֆիլտրերի սպառման տվյալները, նաև հաշվառել արտադրվող ծխախոտի քանակը. ստուգման արդյունքում պարզվել է, որ ձեռնարկությունը ստացել է չհայտարարագրված եկամուտներ», - հայտնել Է հեռուստաալիքը։
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմետ Շիմշեքի խոսքով՝ տեսուչներն այժմ վերլուծում են Թուրքիայի ինը խոշոր քաղաքների 707 ոսկերչական խանութների եկամուտները։ Ընդհանուր առմամբ ինտենսիվ աշխատանք է տարվում բոլոր ոլորտներում հարկերի վճարումից չարամտորեն խուսափողներին հայտնաբերելու ուղղությամբ: