ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ոռոգման նպատակով Սևանա լճից այս տարի ջրառը չի գերազանցի 170.0 մլն խմ-ը: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նշենք, որ հունիսի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2024 թվականին Սևանա լճից 170 միլիոն խմ ջրառի նախագծին ՝ ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով:
Նախարարությունից հստակեցրել են, որ ջրառի փաստացի ծավալը չի գերազանցի այդ ցուցանիշը, և լրացուցիչ ջրառ չի նախատեսվում իրականացնել
ՏԿԵՆ–ից տեղեկացրեցրին նաև, որ իրականացվում է Սևանա լճի ազգային տեսլականի «Սրանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030թթ. ռազմավարության» և «Սևանա լճի մասին» նոր օրենքի մշակման աշխատանքներ։
Հուլիսի 31-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը կազմել է 1900,66 մետր, ինչը 17 սանտիմետրով բարձր է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 2 սանտիմետրով՝ 2022 թվականի ցուցանիշից: