ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է բռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոն Դմիտրի Դվալիի վրա Թեոդոսիայում հարձակված անձանց գործողությունները վերաորակել որպես մահափորձ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
Դվալիի վրա մի խումբ անձանց հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է խուլիգանության հոդվածով:
«Հաշվի առնելով տեղի ունեցածի հանգամանքները և հասարակական հնչեղությունը՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահը Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի քննչական գլխավոր վարչության ղեկավարին հանձնարարել է հարձակվողների գործողությունները վերաորակել որպես մահափորձ», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Եվրոպայի չեմպիոն Դմիտրի Դվալին Թեոդոսիայում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով աչքի ծանր վնասվածք է ստացել: Նրա մարզիչ Իվան Շչելոկի խոսքով՝ 23-ամյա մարզիկը գնացել է լողալու, որտեղ ինքն ու ընկերը, տեսնելով, որ մի խումբ մարդիկ հարվածում են մի տղայի, պաշտպանել են նրան։ Մարզչի խոսքով՝ Դվալին
այս շաբաթվա սկզբին Դվալիին տեղափոխել են Մոսկվայի բուժհաստատություններից մեկը: Ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու:
այս շաբաթվա սկզբին Դվալիին տեղափոխել են Մոսկվայի բուժհաստատություններից մեկը: Ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու: