ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի օղակներ վարժությունում 6-րդ տեղը զբաղեցրեց։
Նա վաստակեց 14.866 միավոր։
Վահագն Դավթյան
© Sputnik
Նշենք, որ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն է, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր։
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին է արժանացել Չինաստանի ներկայացուցիչ Լյու Յանգը (15.300 միավոր)։ Երկրորդ տեղում նույնպես Չինաստանի մարզիկներից է` Ցու Յինգյուանը (15.233 միավոր), իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հունաստանը ներկայացնող Էլեֆտերիուս Պետրունիասը (15.100 միավոր)։
Հիշեցնենք, որ այսօր ելույթ է ունենալու նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։
Նա հանդես է գալիս հենացատկ վարժությունում։
Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: