Հութիները հայտարարել են, որ ամերիկյան ԱԹՍ են խոցել և նավ են գրոհել Ադենի ծոցում

Հութիներ
Ինչպես հայտնել է հութիների ներկայացուցիչը, նավը գնդակոծվել է Իսրայելի նավահանգիստներ մուտք գործելու արգելքը խախտելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա շարժումը հայտարարել է, որ իր մարտիկները ամերիկյան «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարք են խոցել և բալիստիկ հրթիռներով հարձակվել Ադենի ծովածոցում գտնվող «Groton» նավի վրա:
«Եմենի զինված ուժերի ՀՕՊ ուժերը կարողացել են «երկիր-օդ» դասի ինքնաշեն հրթիռով խոցել ամերիկյան «MQ-9» ԱԹՍ-ն։ Ռազմածովային ուժերը և հրթիռային ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ ռազմական գործողություն, որի ընթացքում բալիստիկ հրթիռներով գրոհել են Ադենի ծովածոցում գտնվող «Groton» նավը, - ասված է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարության մեջ:
Ինչպես նշել է հութիների ներկայացուցիչը, նավը գնդակոծվել է Իսրայելի նավահանգիստներ մուտք գործելու արգելքը խախտելու համար, որի մասին ավելի վաղ հայտարարել էր «Անսար Ալլահ» շարժումը, իսկ ԱԹՍ–ն խոցվել է հենց հութիների հավաքած հրթիռի օգնությամբ:
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորել էր հետ կանչել իրենց անձնակազմերը։
Եմենի հութիներն Իրանից հրամաններ չեն ստանում. ԱԳՆ
Հութիները հայտարարել են, որ իրենց գործողություններն ուղղված են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների օգնությանը, իրենք չեն խանգարում այդ տարածաշրջանի նավագնացությանը։
ԱՄՆ-ն դաշնակիցների հետ պարբերաբար ռմբակոծում է հութիների օբյեկտները՝ փորձելով ստիպել նրանց դադարեցնել նավերի գնդակոծությունը։
ԱՄՆ-ն գաղտնի բանակցել է Իրանի հետ, որպեսզի փորձի ազդել հութիների վրա. ԶԼՄ