ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանին առաջին օլիմպիական մեդալը բերեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկ վարժությունում:
Նա հավաքեց 14.966 միավոր ու զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Արթուր Դավթյան
© Sputnik
Օլիմպիական ոսկին նվաճեց ֆիլիպինցի մարմնամարզիկ Կառլոս Յուլոն 15.116 միավորով։
Հիշեցնենք` մարմնամարզիկ Վահագն Դավթյանն այսօր օլիմպիական խաղերի օղակներ վարժությունում 6-րդ տեղը զբաղեցրեց։