Անգլիայում հարձակվել են հյուրանոցի վրա, որտեղ ենթադրաբար բնակվում են միգրանտները

Ոստիկան
Բրիտանական քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել, երբ Մերսիսայդ կոմսության ոստիկանությունը հայտնել է Սաութպորտում երեխաների վրա դանակով հարձակվելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Զանգվածային անկարգությունների ընթացքում, որոնք առաջացել են անօրինական միգրանտների հոսքի դեմ բողոքի ակցիաներով, ցուցարարները հարձակվել են անգլիական Ռոտերհամ քաղաքի «Holiday Inn Express» հյուրանոցի շենքի վրա, որտեղ ենթադրաբար բնակվում են միգրանտները: Տեղեկությունը հայտնում է «Guardian»-ը։
Դիմակավորված անձինք այրվող աղբաման են գլորել դեպի շենք, իսկ հյուրանոցի դիմաց շարքով կանգնած ոստիկանների վրա տարբեր առարկաներ են նետել, այդ թվում ՝ ճյուղեր և աթոռներ:
Ինչպես հաղորդում է «Sky News» հեռուստաալիքը, ոստիկանության մեկ աշխատակից է տուժել:
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ անկարգությունների հետևանքով ավելի քան 90 մարդ է ձերբակալվել։
Բանգլադեշում անկարգությունների հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել. ԶԼՄ
Հիշեցնենք` երկրում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ բրիտանական Մերսիսայդ կոմսության ոստիկանությունը հուլիսի 29-ին հայտնեց Սաութպորտ քաղաքում երեխաների վրա դանակով հարձակման մասին, որի հետևանքով մահացել էր 3 երեխա, ևս մի քանի անչափահաս և երկու մեծահասակ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց: Իրավապահները ձերբակալեցին 17-ամյա պատանու, նրան մեղադրանք առաջադրվեց 3 մարդու սպանության, ևս 10 հոգու դեմ մահափորձի և սառը զենք պահելու համար:
Սաութպորտի, Լոնդոնի և այլ քաղաքների բնակիչների արձագանքը հանգեցրեց բողոքի ակցիաների, որոնք ոստիկանության հետ բախումների և զանգվածային անկարգությունների վերածվեցին այն անհիմն տեղեկության տարածման պատճառով, թե կասկածյալը փախստական է: