Ռուսաստանի չեմպիոնը կավարտի՞ կարիերան. դեռահասին պաշտպանելիս նա հարված է ստացել աչքին

Մարզիկն արդեն դիմել է ոստիկանություն, միջադեպի մասնակիցներին փնտրում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Բռնցքամարտի Եվրոպայի և Ռուսաստանի չեմպիոն Դմիտրի Դվալին աչքի ծանր վնասվածք է ստացել Թեոդոսիայում մի դեռահասի պաշտպանելիս, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ինձ ուզում էին հարվածել, ասացի` ես ՌԴ–ից եմ, մի արեք. Արման Ծառուկյանը` ծեծկռտուքի մասին
SHOT Telegram ալիքը նշում է, որ մարզիկը քաղաք է եկել պատանի բռնցքամարտիկների համար վարպետության դաս անցկացնելու: Հուլիսի 28-ի առավոտյան վազքից հետո եղբոր և կատմենի (մարտական պատրաստության մասնագետ) հետ առափնյակով քայլելիս հետո նա տեսել է, թե ինչպես են մեկ տասնյակից ավելի տղամարդիկ ծեծում մի դեռահասի: Դվալին պաշտպանել է պատանուն, ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ վնասել են նրա աչքը։
Ինքը՝ բռնցքամարտիկը, RT-ին ասել է, որ վազքից հետո եղբոր և ընկերոջ հետ վերադարձել են հյուրանոց, գոռոցներ է լսել։
«Գնացինք նրանց մոտ և տեսանք, որ ամբոխով ծեծում են պատանուն։ Մոտ 15 մարդ էին։ Մենք չէինք կարող անտարբեր անցնել»,-ասել է մարզիկը։
Ծեծկռտուքից հետո Դվալիին և նրա ընկերոջը շտապ տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոց։ Բռնցքամարտիկը այտոսկրի կոտրվածք է ստացել, աչքը լրջորեն վնասվել է։ Բժիշկները նախազգուշացնում են, որ եթե նույնիսկ հնարավոր լինի պահպանել աչքը, ապա Դմիտրին միևնույն է, առաջվա պես չի կարողանա տեսնել, կկարողանա միայն ուրվագծեր տեսնել և տարբերել, թե օրվա ժամն է: Մարզիկի ընկերոջ ձեռքը կոտրել են, նրան վիրահատել են։
Սոչիում ծեծկռտուքի հետևանքով մահացել է հումորիստ Ամիրան Գևորգյանը
Ինքը՝ Դմիտրին, պատմել է, որ ստիպված կլինի ավարտել կարիերան, քանի որ չվնասված աչքի տեսողությունը ժամանակի ընթացքում կարող է վատանալ: Օգոստոսի 5–ին բռնցքամարտիկն առաջին վիահատությունը կունենա։ Մարզիկի խոսքով՝ փոքր հավանականություն կա, որ ինքը կկարողանա վնասված աչքով ուրվագծեր տեսնել: Հակառակ դեպքում ապագայում վնասված օրգանը պրոթեզով կփոխարինեն։
Արդեն դիմել է ոստիկանություն, կասկածյալներին փնտրում են։