Պոլսո Հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին

Դեպքի առնչությամբ Թուրքիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանն այցելել է Թուրքիայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին։ Այս մասին հայտնում է պատրիարքարանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։
Հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։ Նշենք, որ վնասվել է նրա ձեռքն ու քիթը։
Գաբրիելյանը պատրիարքին մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածի մասին։
Հավելենք,որ դեպքի առնչությամբ Թուրքիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքի վրա. կա զոհ