ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Սերբիայում «Կրուշիկ» պաշտպանական ձեռնարկության արտադրամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
«Վալևո քաղաքի ոստիկանության հերթապահ մասի տեղեկատվության համաձայն` պայթյունի պահին «Կրուշիկ» արտադրամասում 20 աշխատակից է եղել, նրանցից 7-ը տարբեր վնասվածքներով բուժօգնության են դիմել»,-ասված է հաղորդագրության մեջ։
Վալևոյի «Կրուշիկը» Սերբիայի պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից մեկն է, այն պետական սեփականություն է:
Նախորդ նմանատիպ միջադեպը Սերբիայում տեղի էր ունեցել գարնանը։ Մայիսի վերջին «Կրուշիկ» պաշտպանական ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած աշխատակցուհին թեթև վնասվածքներ էր ստացել: