ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը պարտվեց, քանի որ հարվածները բավականին դիպուկ չէին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։
«Ցավոք պարտվեց, բայց վատ չմենամարտեց։ Մրցակիցը Եվրոպայի չեմպիոնն էր, կային իհարկե սխալներ...»,– ասաց նա։
Հիշեցնենք` Փարիզի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ) օգոստոսի 2–ին դուրս մնաց հետագա պայքարից:
Նա 1/4 եզրափակիչում պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոն, Իսպանիան ներկայացնող Այուբ Ղադֆա Դրիսելին:
3 ռաունդում էլ մրցավարները առավելություն տվեցին Չալոյանի մրցակցին: