Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ի 75 անօդաչու է խոցել. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում ՌԴ-ի երկնքում ոչնչացրել են 75 ուկրաինական ԱԹՍ։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Անցած գիշերվա ընթացքում ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու` Կիևի ռեժիմի փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով խոցվել և ոչնչացվել է 36 ինքնաթիռային տիպի ԱԹՍ Ռոստովի, 8-ը` Կուրսկի, 9-ը` Բելգորոդի, 17-ը` Օրյոլի, 2-ը` Ռյազանի մարզերի, մեկական ԱԹՍ` Վորոնեժի մարզի, Ազովի ծովի և Կրասնոդարի երկնքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի: