ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ցանկացած հասանելի չվերթով լքել Լիբանանը

ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք հայրենիք վերադառնալու միջոցներ չունեն, կարող են դիմել դեսպանատուն՝ հայրենադարձության վարկերի տեսքով ֆինանսական օգնություն ստանալու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն այսօր իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Լիբանանը՝ օգտվելով ցանկացած հասանելի ավիաչվերթից:
«Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր ցանկանում են լքել Լիբանանը, ամրագրել իրենց հասանելի ցանկացած տոմս, նույնիսկ եթե այդ չվերթն անմիջապես չի թռչում կամ առավել նախընտրելի ուղղությամբ չէ: ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք տուն վերադառնալու համար միջոցներ չունեն, կարող են դիմել դեսպանատուն՝ հայրենադարձության վարկերի տեսքով ֆինանսական օգնություն ստանալու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ չնայած բազմաթիվ չվերթերի չեղարկմանը, դեռ վաճառվող տոմսեր կան, ընդ որում՝ քաղաքացիները չպետք է հույսը դնեն ԱՄՆ զինված ուժերի կողմից տարհանման վրա, ինչին վերջիններս շատ հազվադեպ են դիմում:
Լիբանանի վարչապետի պաշտոնակատարը դատապարտել է իսրայելական ավիահարվածը. հայտարարություն
«Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ-ի այն քաղաքացիներին, որոնք որոշել են չլքել Լիբանանը, գործողությունների ծրագիր պատրաստել արտակարգ իրավիճակի դեպքում և պատրաստ լինել երկար ժամանակ մնալ թաքստոցում»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ի երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի ծայրամասում։ Հարվածի պատասխանատվությունը ստանձնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը X սոցցանցում հայտարարել է, որ «Հզբոլլահ» շարժումն անցել է «կարմիր գիծը»: