«Սևան ազգային պարկ»-ն այս տարի մեկ լավ և մեկ վատ լուր ունի։ Լավ լուրն այն է, որ առատ տեղումների և ցածր ջերմաստիճանի շնորհիվ Սևանա լիճն այս տարի չի ծաղկել ու էլ չի ծաղկի։ Վատ լուրը տնտեսվարողներին է վերաբերում, լճի համար բարենպաստ եղանակը լճափին հանգստացողների համար հաճելի չէ. զբոսաշրջիկներն այս տարի պակասել են։
Sputnik Արմենիան զրուցել է «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանի հետ։