Հարկային մուտքերը նվազել են։ Բյուջեով նախատեսված էր առաջին կիսամյակում հավաքել 1 տրիլիոն 304 միլիարդ դրամ, մինչդեռ փաստացի հավաքվել է մոտ 117 մլրդ դրամով պակաս:
Հարկային մուտքերի աճ ապահովելու համար կառավարությունը սահմանում է նոր հարկատեսակներ կամ ավելացնում է գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերը: Օրինակ՝ քննարկվում է հիփոթեքային վարկերից վերադարձվող եկամտահարկը մի անգամ էլ հարկել որպես եկամուտ, վերացնել հարկային արտոնություններն ու բարձրացնել շրջանառության հարկը։
Սակայն, այս ամենը կարող է նաև հակառակ էֆեկտն ունենալ, երբ մարդիկ, տնտեսվարողները բարձր հարկերը չվճարելու համար անցնեն ստվերային դաշտ։ Այս դեպքում հարկային եկամուտները կնվազեն շեշտակի։ Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ։