Վրացի ձյուդոիստը որակազրկվել է օլիմպիական խաղերում դրսևորած ոչ մարզական պահվածքի համար

Գուրամ Տուշիշվիլի
Թուշիշվիլին Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է և 2018 թվականի աշխարհի չեմպիոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Վրացի ձյուդոիստ Գուրամ Թուշիշվիլին որակազրկվել է օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակիչի 100 կգ քաշային կարգում դրսևորած ոչ մարզական պահվածքի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով միջազգային ֆեդերացիայի (IJF) հայտարարությանը։
Քառորդ եզրափակիչի մենամարտում Թուշիշվիլին պարտվել է օլիմպիական եռակի չեմպիոն ֆրանսիացի Թեդի Ռիներին: Մենամարտի վերջում Ռիները վաստակել է իպպոն (ամենաբարձր մրցավարական գնահատականը, որ տրվում է այնպիսի մարզաձևերում, ինչպիսին, օրինակ, ձյուդոն է. խմբ․), ինչից հետո վրացին ոտքով հրել է մրցակցին և բռնել նրա դեմքից։

Քննելով դրվագը՝ IJF-ը որոշել է Թուշիշվիլիին ժամանակավորապես հեռացնել մրցումներից։ Նա չի մասնակցի 3-րդ տեղի՝ բրոնզե մեդալի համար անցկացվող, ինչպես նաև օգոստոսի 3-ին կայանալիք խառը մրցաշարին:

«Գուրամ Թուշիշվիլին հեռացված է ձյուդոյի միջազգային բոլոր մրցումներին մասնակցելուց այնքան ժամանակ, քանի դեռ IJF կարգապահական հանձնաժողովը վերջնական որոշում չի կայացրել», - ասվում է IJF-ի հայտարարության մեջ:
Տեղի ունեցածը պարզելու համար կիրականացվի հետաքննություն։
Հիշեցնենք` 29-ամյա Թուշիշվիլին Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, ինչպես նաև 2018 թվականի աշխարհի չեմպիոն: