Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական դրոնների հարձակումից Շեբեկինոյում 2 մարդ է վիրավորվել

ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինսկի քաղաքային օկրուգը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինսկի քաղաքային շրջանում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել: Այս մասին հայտնել է շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի դրոնները վաղ առավոտից հարվածներ են հասցնում Շեբեկինսկի քաղաքային շրջանին։ Եվս երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել»,-նշել է Գլադկովը իր Telegram-ալիքում։
Մարզպետը հստակեցրել է, որ բազմաբնակարան շենքի վրա կամիկաձե դրոնի հարձակման հետևանքով մեկ տղամարդ է վիրավորվել։ Տուժածը ազդրի բեկորային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Եվս մեկ տղամարդ տուժել է մասնավոր տան վրա հարձակման ժամանակ։
Օգոստոսի 1-ին հաղորդվել էր, որ երկու մարդ է տուժել Շեբեկինո քաղաքում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով:
ՌԴ ՊՆ-ն կադրեր է հրապարակել ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններից
Բելգորոդի մարզի Շեբեկինսկի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը Ուկրաինայի սահմանից մոտ 4 կմ է հեռու։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: