Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքով հարձակվել են Դոնեցկի արևմուտքում գտնվող Աբակումովի միկրոշրջանի շուկայի վրա: Տուժել է վեց մարդ, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով շուկայի աշխատակցուհիներից մեկին։
«Դրոնի ձայնը գրեթե ոչ ոք չի լսել։ Նետեցին [զինամթերքը], վեց մարդ վիրավորվեց, երկուսը՝ ծանր: Իսկ այդպես ոչ ոք նույնիսկ չնկատեց, երբ դրոնը մոտեցավ: Դրանք հաճախակի են գալիս, զգում են այստեղ այնպես, ինչպես իրենց տանը։ Չենք տեսել՝ ինչ դրոն էր, բայց նռնակ եղել է։ Նրանք հենց նռնակ են նետել։ Իսկ այստեղ բազմամարդ էր, նրանք ուղիղ մարդկանց մեջ են գցել»,- ասել է Անաստասիան։
Նա ավելացրել է, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով գնդակոծություններն ու գրոհները տեղի են ունենում ամեն օր։ Նրա խոսքով՝ շատ մարդիկ ունեն ոտքերի և գլխի վնասվածքներ։