Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել

Ուղղաթիռը լիճն է ընկել անտառային հրդեհը մարելու համար ջուր վերցնելու պահին։
Sputnik
Թուրքիայի Ադանա նահանգում բռնկված անտառային հրդեհները մարող ուղղաթիռն ընկել է լիճը, սակայն անձնակազմին հաջողվել է փրկվել։ Տեղեկությունը հայտնել է Ադանայի նահանգապետ Յավուզ Քոշգերը։
«Հրդեհները մարող ուղղաթիռն ընկել է լիճը: Անձնակազմի 5 անդամները փրկվել են, սակայն ուղղաթիռը խորտակվել է»,- «Anadolu» գործակալությանը հայտնել է նահանգապետը:
Կատմանդուի օդանավակայանում կործանվել է «Saurya Airlines» ավիաընկերության ինքնաթիռը
Նրա խոսքով՝ անձնակազմի առողջական վիճակը նորմալ է։ Այժմ սկսել են ուղղաթիռը ջրից հանելու գործողություն իրականացնել։
Վոլգոգրադի մարզում Սու-34 է կործանվել