Թուրքիայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկը

Ստամբուլ
Հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին խտրական վիրավորանքներ են հնչել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»` հղում անելով «Ակոս» շաբաթաթերթին։
Նշվում է, որ հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։ Գաբրիելյանը հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է, և դեմքին հարվածների հետքեր կան:
Կարո Գաբրիելյան
Ոստիկանությունից նշել են, որ միջոցներ են ձեռնարկում, և գործը կուղարկվի դատախազություն։ Հարձակումը դատապարտել է Ստամբուլի հայկական Սուրբ Գեդիկփաշա եկեղեցին։
Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք դատապարտում են այդ տհաճ և ռասիստական հարձակումն ու շուտափույթ ապաքինում մաղթում Գաբրիելյանին։