Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Instagram–ը

Թուրքիայի նախագահի վարչակազմին կից կապերի վարչության ղեկավարն ավելի վաղ քննադատել էր սոցցանցը` նշելով, որ այն ակտիվորեն խոչընդոտում է ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոի ղեկավարի մահվան կապակցությամբ ցավակցական հաղորդագրություններ հրապարակող օգտատերերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի տարածքում արգելափակվել է Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը։ Կարգավորիչը որոշման պատճառները չի ներկայացրել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Սոցցանցն այսօր առավոտվանից անհասանելի է, և ո՛չ հեռախոսներով, ո՛չ էլ համակարգիչներով հնարավոր չէ մուտք գործել։
«Օգոստոսի 2-ից մուտքը դեպի Instagram.com արգելափակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի որոշմամբ»,– հայտնել է կազմակերպությունը։
Արգելափակման պատճառը և այն, թե որքան ժամանակ չի գործելու սոցցանցը, չեն հայտնում։
Թուրքիայի նախագահի վարչակազմին կից կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հուլիսի 31-ին քննադատել էր սոցցանցը, որ այն ակտիվորեն խոչընդոտում է ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվան կապակցությամբ ցավակցական հաղորդագրություններ հրապարակող օգտատերերին։
Մասկը հերքել է Եվրոպայում X սոցցանցի հնարավոր արգելափակման մասին տեղեկատվությունը
Ալթունը սոցցանցի գործողություններն անվանել է գրաքննության դրսևորում և խոստացել պաշտպանել խոսքի ազատությունը` գործողություններ ձեռնարկելով այն հարթակների դեմ, որոնք բազմիցս ապացուցել են, որ դրանք ծառայում են անարդարության գլոբալ շահագործող համակարգին։