Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանակումից հետո վերադարձած ռուսաստանցիներին դիմավորել է ինքնաթիռի թեքահարթակի մոտ, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին։
Պետության ղեկավարն անձամբ է ժամանել օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել ինքնաթիռը։
Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր, որ հայրենիք են վերադարձվել ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում ձերբակալված և անազատության մեջ գտնվող ութ ռուսաստանցիներ: Խոսքը Գերմանիայում ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Սոկոլովի (Կրասիկով), ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող Վլադիսլավ Կլյուշինի մասին է:
Ռուսաստան է վերադարձել նաև ՆԱՏՕ-ի տարբեր երկրներում անազատության մեջ գտնվող քաղաքացիների մեծ խումբ ՝ Արտյոմ Դուլցև, Աննա Դուլցևա, Պավել Ռուբցով, Վադիմ Կոնոշչենոկ, Միխայիլ Միկուշին, Ռոման Սելեզնյով: