Նիժնի Տագիլում տան փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի. հայտնաբերվել է երեխայի դի

Փլուզումից հետո երեք մարդու ճակատագիրն անհայտ է մնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Նիժնի Տագիլում հինգհարկանի բնակելի շենքի մի մասի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեխայի դի։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Նիժնի Տագիլում որոնողափրկարարական աշխատանքների վայրում փրկարարներն առանց կենդանության նշանների երեխայի դի են դուրս բերել»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ մահացած երեխան տղա է։
Զոհերի թիվը հասել է 6–ի։ Նրանց թվում 4 երեխա կա։ Այժմ երեք մարդու ճակատագիրն անհայտ է մնում։
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել էր 5 զոհի և 15 վիրավորի մասին։
Նիժնի Տագիլի Սիբիրսկայա 81 հասցեում գազիֆիկացված հինգ հարկանի շենքի երկու մուտքերը օգոստոսի 1-ին փլուզվել են գազաօդային խառնուրդի պայթյունից։ Քաղաքի Ձերժինսկի թաղամասում արտակարգ դրություն է հայտարարվել։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ պահանջներին չհամապատասխանող աշխատանք կատարելու կամ ծառայությունների մատուցման դեպքի առթիվ։
Նիժնի Տագիլում տան փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի