ՀՀ ՊՆ–ն հաստատել է, որ խորհրդատվական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից

Հայաստանի և ԱՄՆ–ի դրոշներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհրդատվական աջակցություն է ստանում տարբեր գործընկերներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհրդատվական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից։ Գերատեսչությունը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
«ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և միջազգային այլ գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ»,–գրում է գործակալությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ ամերիկյան կողմն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 18-ին հայտնել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվեց «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Ի՞նչ է սովորեցնում ԱՄՆ–ն հայ զինվորականներին. վերլուծաբանը` զորավարժությունների մասին