ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հետախուզում է հայտարարվել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդու նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ 22-ամյա Յուրի Քոքոբելյանի նկատմամբ»,–գրում է կայքը։
Նշվում է, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը)։
Նշենք, որ Յուրի Քոքոբելյանը Խաչատուր Քոքոբելյանի եղբոր՝ «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատեր Վաչիկ Քոքոբելյանի տղան է։