ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Տավուշի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին ական է պայթել, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում են տեղի ԶԼՄ–ները։
Միջադեպը տեղի է ունեցել Կըզըլհաջիլի գյուղի մոտ, որտեղ ավելի վաղ երկու երկրները սահմանազատում են իրականացրել։
Ականազերծման աշխատանքների ժամանակ վիրավորվել է 4 ադրբեջանցի զինծառայող` 1 սահմանապահ ու ականազերծման գործակալության 3 աշխատակից։ Նրանք հոսպիտալացվել են։