Երևանի Քանաքեռ թաղամասում գիշերային ժամերին 24 օր շարունակ փողոցներ կփակվեն

Փողոց
Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է փոխադրամիջոցները չկայանել երթևեկելի մասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երևանի Քանաքեռ թաղամասում օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 26-ը գիշերային ժամերին փողոցներ կփակվեն։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 26-ը, ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցը՝ Քանաքեռի 1-ին փ. - Ազատություն պող. խաչմերուկից մինչև Քանաքեռի 1-ին փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Դեպի Զ. Քանաքեռցու փողոց տրանսպորտային միջոցներին առաջարկվում է երթևեկել Պարույր Սևակի փ. – Ուլնեցու փ. – Է. Հասրաթյան փ. երթուղով»,– ասված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է աշխատանքի արդյունավետության ապահովման համար փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Երևանի քաղաքապետարանը ներողություն է խնդրել վալիդատորների տեխնիկական խնդիրների համար