16 քաղաքացիներից, որոնց Ռուսաստանը փոխանցել է բանտարկյալների մեծամասշտաբ փոխանակման շրջանակում, երեքը վերադարձել են ԱՄՆ: Լրագրողներ Էվան Գերշկովիչին և Ալսա Կուրմաշևային, ինչպես նաև նախկին ծովային հետևակ Փոլ Ուիլանին դիմավորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա տեղակալ Քամալա Հարիսը:
The Wall Street Journal–ի թղթակից Էվան Գերշկովիչին, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևային և նախկին ծովային հետևակ Փոլ Ուիլանին տեղափոխող ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Մերիլենդի Էնդրյուս ավիաբազայում:
Ջո Բայդենը հայտարարել է, որ երկար է սպասել այս պահին։ «Ես միանգամայն վստահ էի, որ մենք կարող ենք դա անել»,– ասել է ԱՄՆ նախագահը:
Դիմավորումն առանց զավեշտալի պահերի չի անցել. Ջո Բայդենը քայլուղու մոտ Փոլ Ուիլանին ողջունելուց հետո որոշել է կրկին մոտենալ նրան այն պահին, երբ վերջինս գրկախառնվել է կնոջ հետ։ Այդ պահին ինքնաթիռից արդեն դուրս է եկել Էվան Գերշկովիչը։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հոգնում է իր ղեկավարին սպասելիս և միայն որոշ ժամանակ անց է որոշում գրկախառնվել The Wall Street Journal–ի լրագրողի հետ։ Այդ պահը ֆիքսել են MSNBC տեսախցիկները։
Զավեշտալի մեկ այլ իրավիճակ եղավ` կապված Ալսու Կուրմաշևայի հանդիպման հետ։ Այն բանից հետո, երբ Բայդենն արդեն դիմավորել էր ինքնաթիռից դուրս եկած լրագրողուհուն, կրկին մոտեցել և հետևից գրկել է նրան` ամուսնու և երեխաների հետ շփման պահին: