ԱՄՆ-ում կրակել են Արմեն Ջիգարխանյանի որդու գլխին

Ստեփան Դեմիրճյան
Ստեփան Ջիգարխանյանը վաղուց ապրում է Ամերիկայում և նախընտրում է չհայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Դերասան Արմեն Ջիգարխանյանի որդեգիր որդին` Ստեփան Ջիգարխանյանը, վնասվածք է ստացել ԱՄՆ–ում։ Նա այդ մասին պատմել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին։
«Փողոցում ինձ վրա երկու անգամ կրակեցին ընթացող մեքենայից։ Երկրորդ գնդակը դիպավ գլխիս, բայց, բարեբախտաբար, լուրջ վնաս չհասցրեց»,- ասել է Ստեփանը։
Նա հավելել է, որ իրեն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, հիմա արդեն տանն է, կենսական նշանակության օրգանները չեն վնասվել։
Նշենք, որ 58–ամյա Ստեփան Ջիգարխանյանը վաղուց ապրում է Ամերիկայում և նախընտրում է չհանրայնացնել իր անձնական կյանքը: Նա արտիստի հարազատ որդին չէ, Արմեն Ջիգարխանյանը Ստեփանին որդեգրել է, երբ նա մեկ տարեկան է եղել։