Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Սլովենիային

Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը, որտեղ մատակարարվում է ադրբեջանական գազը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական SOCAR-ը սկսել է գազի մատակարարումը Սլովենիա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով պետական նավթային ընկերության մամուլի ծառայությունը ։
«Գազի մատակարարումներն իրականացվում են SOCAR - ի և Սլովենիայի բնական գազի շուկայում խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի միջև գազամատակարարման ոլորտում համագործակցության ընդլայնման մասին Փոխըմբռնման հուշագրի համաձայն, որը ստորագրվել է ընթացիկ տարվա հուլիսի 17-ին», - ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայից, Վրաստանից, Իտալիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Սերբիայից հետո Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը, որտեղ մատակարարվում է ադրբեջանական գազը: