Տիգրան Ավինյանն արձակուրդ է գնում

Տիգրան Ավինյան
Ավինյանի բացակայության ընթացքում նրան կփոխարինի առաջին տեղակալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվանից արձակուրդ է գնում։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Սույն թվականի օգոստոսի 1-ից 16-ը ներառյալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կգտնվի արձակուրդում»,–գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Ավինյանի բացակայության ընթացքում նրան կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։