Տեսակամուրջ. «Ռոման Բերեզովսկի - 50»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկարամյա դարպասապահ, իսկ այժմ Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին օգոստոսի 5-ին դառնում է 50 տարեկան:
Sputnik
Իր հոբելյանի օրը՝ օգոստոսի 5-ին, ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նա կպատմի իր մասին, ինչպես նաև իր կյանքում ֆուտբոլի, Հայաստանում մանկության տարիների, ռուսական հայտնի ակումբներում խաղալու մասին:
Ֆուտբոլասերները նաև կիմանան, թե ու՞մ` Զիդանի, Ռոնալդոյի, կամ, միգուցե Ջորկաեֆի հարվածներն ավելի դժվար էր հետ մղել։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։